Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Ուշադրություն 24.02.2011 Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության կանոններ»-ում և «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոններ»-ում փոփոխությունները, որոնցով մասնավորապես սահմանվել են, որ համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացով որակավորված փորձագետն իրավունք ունի իրականացնել նաև այնպիսի ստանդարտ հատուցման գործընթացի փորձաքննություն, որի դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցների՝ պատահարի վայրում պատահարին մասնակցած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած բոլոր ապահովագրական ընկերությունների (առկայության դեպքում) ներկայացուցիչների համաձայնությամբ արտահայտված գրավոր պահանջով իրավասու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա վարչական վարույթ չի իրականացրել:

Ինչպես նաև սահմանվել է, որ տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված չափով, իսկ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործով կայացված դատական ակտով տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման հետ կապված հարցերը կարգավորված չլինելու դեպքում` տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը գնահատվում են 650.000 Հայաստանի Հանրապետության դրամ, որը հատուցվում է միանվագ կերպով։

Թարմացվել է՝ 24.02.2011 18:01:09