ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 19.07.2019 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ Քաղաքացի Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի: