Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Ուշագրավ վիճակագրություն 13.11.2018

Հիմք ընդունելով աջ ղեկով մեքենաների հետ կապված վերջին ժամանակահատվածում Հայաստանի Ավտոապահովագորղների Բյուրոյին հաճախ ուղղված հարցադրումները և դրա արդյունքների նկատմամբ առկա հանրային մեծ հետաքրքրությունը,   տվյալների ստացման և համադրման որոշակի երկարատև վերլուծություններից հետո ի վերջո Բյուրոյին հաջողվել է ամփոփել 2016-2018 թվականների կտրվածքով աջ ղեկով և ձախ ղեկով տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ՝ ԱՊՊԱ ոլորտում տեղի ունեցող վթարների հավանականությունների համեմատական պատկերը: Թեպետ նման վերլուծության հիմքում դրված տեղեկատվությունը ոչ ամբողջական է՝ թե՛ Ճանապարհային ոստիկանության, և թե՛ ԱՊՊԱ ոլորտի բազաներում հաշվառվող տվյալների տեսանկյունից, ինչպես նաև վերլուծությունների հիմքում դրված են որոշակի ենթադրություններ առկա տվյալների վերաբերյալ և կանխատեսումներ 2018 թվականին կնքված պայմանագրերին վերաբերող հատուցումների ցուցանիշների վերաբերյալ՝ այնուհանդերձ կարծում ենք, որ ստացված պատկերն էապես արտացոլում է վերջին տարիներին ՀՀ-ում ձևավորված իրականությունը: Վերլուծությունների արդյունքում ստացված պատկերը մասնավորապես հետևյալն է՝

Ժամանակահատված

Յուրաքանչյուր որերորդ տրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությամբ է տարեկան առնվազն 1 (մեկ) անգամ ավտովթար տեղի ունենում

(ըստ ԱՊՊԱ ոլորտում գրանցված տեղեկատվության)

Աջ ղեկով տրանսպորտային միջոցների գծով

Ձախ ղեկով տրանսպորտային միջոցների գծով

2015 թվական նոյեմբեր – 2016 թվականի նոյեմբեր

9-րդ

12-րդ

2016 թվական նոյեմբեր – 2017 թվականի նոյեմբեր

7-րդ

14-րդ

2017 թվականի նոյեմբեր 2018 թվականի նոյեմբեր

6-րդ

11-րդ

Միջին ցուցանիշ ժամանակահատվածի համար

7,33

12,33

 

        Ստացվում է, որ նշված ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների շարքում վարորդների մեղավորությամբ վթարների հաճախականությունը միջինում մոտ 68%-ով բարձր է ձախ ղեկով մեքենաների շարքում վարորդների մեղավորությամբ տեղի ունեցած վթարների հաճախականությունից։

Եթե նշված հաճախականությունների տարբերությունները ներկայացնենք օրինակով, ապա կստացվի, որ պատահականության սկզբունքով ընտրված 100 աջ ղեկով տրանսպորտային միջոցներից միջինում տարեկան մոտ 13-ի վարորդի մեղավորությամբ է վթար տեղի ունենում, իսկ 100 ձախ ղեկով տրանսպորտային միջոցներից միջինում տարեկան մոտ 8 մեքենայի վարորդի մեղավորությամբ է ավտովթար տեղի ունենում։  Ընդ որում՝ ինչպես ցույց է տալիս աղյուսակի դինամիկան՝ 2018 թվականին կնքված պայմանագրերով այդ տարբերությունն ավելի է մեծանում՝ հասնելով մոտ 84 %-ի:

Բյուրոյի կողմից կշարունակվեն այս ուղղությամբ առավել ճշգրիտ վերլուծությունները և արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

 

Թարմացվել է՝ 13.11.2018 18:09:56