ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2020 Հարգելի քաղաքացիներ, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն անցել է հեռահար սպասարկման։ Բյուրոյի հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
1․ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 551755
2․ Ձեր պահանջը հակիրճ նկարագրելով և ուղարկելով Բյուրոյի info@paap.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով Ձեր հեռախոսահամարը։
Մեր մասնագետները նույն օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատեն։
Շնորհակալ ենք համագործակցության և փոխըմբռնման համար։
Հարգանքով,
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո