Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 20.08.2020 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Բ․Մ․-ն 2020թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր վարած «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի: Վթարից հետո Բ. Մ. -ի դրդմամբ ՃՈ աշխատակիցներին որպես «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ է ներկայացել Ա. Հ. -ն՝ կեղծ տվյալներ ներկայացնելով ստորագրելով համապատասխան արձանագրության մեջ: 

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ա. Հ. -ն, ՃՈ ծառայողներին ներկայանալով որպես ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի վարորդ և ստորագրելով, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելով իրավունք վերապահող փաստաթղթի մեջ կատարել է արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Բ. Մ. -ն և Ա. Հ. -ն, վարորդ փոխելով և այդ կերպ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ին խաբեությամբ գույքային վնաս պատճառելու փորձ կատարելով, կատարել են արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 
Ա․Հ. -ն և Բ․Մ․-ն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և փոխհատուցել պատճառված վնասը։ Ա․Հ. -ի և Բ․Մ. -ի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել բացառապես վերջիններիս կողմից գործուն զղջալու հիմքով։ 
 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 20.08.2020 13:20:09