ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության (խարդախության) ևս մեկ դեպք 20.08.2020 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն․ Քաղաքացի Հ․Խ․-ին և ՃՈ աշխատակից Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ քաղաքացի Գ․Խ․-ն 2015թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր վարած «Վազ 21-2013» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքի Շահումյան փողոցում վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո Հ․Խ․-ի դրդմամբ ՃՈ աշխատակից Ա․Մ-ն իր կողմից կազմված իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերում «Վազ 21-213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ է ներկայացրել Հ․Խ. –ին՝ ապահովագրական ընկերությանը զրկելով հետադարձ պահանջի իրավունքից: