Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

ԱՊՊԱ ոլորտում բացահայտվել է զեղծարարության ( խարդախության) ևս մեկ դեպք 10.02.2021 Ստորև ներկայացնում ենք ԱՊՊԱ ոլորտում բացահայտված զեղծարարության ևս մեկ դեպքի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: 

Քաղաքացի Գ. Թ.-ին և քաղաքացի Դ.Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ստորև ներկայացվածի համար: Քաղաքացի Գ.Թ.-ն 2019թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղով Վանաձոր- Ալավերդի ուղղությամբ ընթանալիս թիվ 58 հասցեի շենքի մոտ ենթարկվել է ինքնավթարի ՝ ուղևոր Գ.Ն.-ին պատճառելով մարմնական վնասվածքներ: Վթարից հետո Գ. Թ.-ն, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, դեպքի վայր է հրավիրել նույն ապահովագրական ընկերության հետ պայմանագիր ունեցող իր բարեկամ քաղաքացի Դ. Ղ.-ին և վերջինի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ խեղաթյուրել վթարի հանգամանքները, ներկայացնել Դ.Ղ.-ին որպես երթևեկությունը խոչընդոտող վարորդ և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ հափշտակել 1069250 ՀՀ դրամ: 
Քաղաքացիներ Գ. Թ.-ն և Դ.Ղ.-ն իրենց նպատակն իրագործելու համար իրականությանը չհամապատասխանող բացատրություններ են ներկայացրել դեպքի վայր ժամանած ՃՈ տեսուչին, ինչից հետո Գ. Թ.-ն «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում ներկայացրել է ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում, սակայն իրականության բացահայտման պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Քաղաքացիներ Գ. Թ.-ն և Դ.Ղ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ և ենթարկվել քրեական պատասխանատվության:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

Թարմացվել է՝ 10.02.2021 12:25:58