Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 01.04.2021 Պաշտոն:  Վերահսկող  

Աշխատանքի տեսակը:  Լրիվ աշխատանքային դրույք 

Վայր:  Երևան, ՀՀ 
Աշխատանքի նկարագիր:  Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է Վերահսկող, ով պատրաստ է միանալ մեր թիմին. 
Պարտականություններ: 
 -        Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների, ԱՊՊԱ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական միջնորդների (գործակալների), փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացում, 
 -        Սպառողներից ստացված բողոք-պահանջների ամբողջական կարգավորման գործընթացի ապահովում և այդ բողոքների հիման ԱՊՊԱ ոլորտում տարբեր խնդիրների վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում      
 -        Ծառայության աշխատակարգով սահմանված գործառույթների ապահովմանն ուղղված գործառնությունների իրականացում,
 -        Բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների հետ ծառայության գործու­նեու­թյունը և նրանց կողմից իրականացվող գործառնությունները կանոնա­կարգող իրավական ակտերի նախագծերի մշակում և վերանայում 
 -        Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։ 
  Գիտելիքներ և փորձ: 
 -        Բարձրագույն կրթություն, 
 -        Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական կամ վերահսկողության ոլորտներում,
 -        Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Outlook, Internet ծրագրերի գերազանց իմացություն:

Այլ հմտություններ: 
 -       Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն, 
 -       Խնդիրների լուծման կարողություն, թիմային աշխատելու կարողություն 
 -       Լարված պայմաններում աշխատելու կարողություն, 
 -       Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն   
  Վարձատրություն/Աշխատավարձ:  Հիմնված փորձի և հմտությունների վրա Դիմումների ընդունման ընթացակարգ:  Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել  info@appa.am հասցեին  թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Վերահսկող ՛՛ պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ 
  Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 15․04․2021թ․։
            

Թարմացվել է՝ 05.04.2021 18:36:44