Կարևոր նորություն ավտոսեփականատերերի համար 02.06.2021
Տեղեկացնում ենք, որ ԱՊՊԱ պատահարի հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասի հատուցումն ստանալու համար այսուհետ Ձեզանից պահանջվելու է ունենալ գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Ընդ որում, եթե պատահարի պահին Ձեր ավտոմեքենայի համար առկա չի եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա հատուցման դիմումին կից ներկայացման ենթակա ԱՊՊԱ պայմանագրի կամ պայմանագրերի գործողության ընդհանուր ժամկետը պետք է լինի առնվազն մեկ տարի, իսկ այդ պայմանագրի միակողմանի դադարեցման դեպքում կվերադարձվի պայմանագրի գործողության չլրացած ժամկետի ապահովագրավճարի միայն 20%-ը։
Ցանկանում ենք ընդգծել, որ վերոհիշյալ բացասական հետևանքները ԱՊՊԱ պայմանագրի կնքման պարտավորությունը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են ի լրումն Ճանապարհային ոստիկանության կողմից կիրառվող տուգանքների։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին հատուցման գործընթացում հնարավոր բարդություններից խուսափելու համար լինել ուշադիր և ժամանակին կնքել կամ վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը։