Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Հիշեցում ապահովադիրներին և վարորդներին 14.06.2021 Հարգելի ապահովադիրներ և վարորդներ, 

Հիշեցնում ենք, որ համաձայն օրենքի՝ ԱՊՊԱ ոլորտում կրկնակի փորձաքննության անցկացումից հետո նույն հարցով (պատահարի առաջացման մեջ մեղավորություն կամ տվյալ գույքին պատճառված վնասների չափ) լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Համապատասխանաբար, եթե Ձեզ հետ կապված հատուցման գործընթացում կատարվել է կրկնակի փորձաքննություն, և Դուք համաձայն չեք դրա արդյունքներին, ապա կրկնակի փորձաքննության արդյունքների բողոքարկման նպատակով անհրաժեշտ է դիմել իրավասու դատարան։ 
Բյուրոյի կողմից կրկնակի փորձաքննությունները պատվիրակվում են Բյուրոյի կողմից համապատասխան որակավորում ստացած անկախ փորձագետներին, ովքեր և որոշում են պատահարում գույքին պատճառված վնասի չափը և պատահարում անձի մեղավորության աստիճանը: Բյուրոն կրկնակի փորձաքննության իրականացման գործընթացում հանդիսանում է բացառապես փորձաքննությունը պատվիրակող կողմ, փորձագետին կարող է տրամադրել բացառապես Բյուրոյի կանոններով նախատեսված ելակետային տվյալները և չունի որևէ իրավասություն ուղղորդելու փորձագետին, գնահատելու կամ փոփոխելու նրա կողմից տրամադրված եզրակացությունը։ 
Միևնույն ժամանակ, Բյուրոն համապատասխան ազդակների հիման վրա կարող է իրականացնել փորձագետի կողմից տրամադրված եզրակացության ստուգիչ փորձաքննություն այդ նպատակով ստեղծված փորձագետների կոմիտեի միջոցով և Բյուրոյի կանոնների խախտումների հայտնաբերման դեպքում կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել փորձագետի նկատմամբ, որը, սակայն չի ազդում հատուցման գործընթացի վրա։ ԱՊՊԱ ոլորտում հատուցման գործընթացում անձանց գործողությունների և իրավունքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ներկայացված ուղեցույցում։

Թարմացվել է՝ 14.06.2021 11:44:28