Թափուր աշխատատեղի մրցույթ
18.06.2021
Պաշտոն: Իրավաբանական ծառայության ղեկավար
Աշխատանքի տեսակը: Լրիվ աշխատանքային դրույք
Վայր: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր: Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոն փնտրում է փորձառու
իրավաբանի, ով պատրաստ է
միանալ մեր թիմին, որպես Իրավաբանական ծառայության ղեկավար․
Պարտականություններ:
· Ծառայության արդյունավետ գործունեության ապահովում, ծառայության աշխատանքների պլանավորում,
կազմակերպում և ղեկավարում, ծառայության գործառույթների
պատշաճ կատարման ապահովում,
· Բյուրոյի իրավական սպասարկման ապահովում, արտադատական կարգով հետադարձ պահանջի
իրականացման գործընթացների ղեկավարում
· Ծառայության աշխատակարգով սահմանված
գործառույթների իրականացում՝ անձամբ և ծառայության աշխատողներին իրենց աշխատանքային
պարտականությունների շրջանակներում հանձնարարականներ տալու միջոցով, հանձնարարականների
տրամադրման գործընթացում շահերի բախումների կանխարգելման և գործառույթների իրականացման
անընդհատության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկում
· Ծառայությանը կամ Բյուրոյի իրավական
խնդիրներին վերաբերող խորհրդակցություններին և նիստերին մասնակցություն, Բյուրոյի իրավական
ակտերով նախատեսված դեպքերում կամ ըստ անհրաժեշտության` հանձնաժողովների, կոմիտեների
և այլ մարմինների աշխատանքներին մասնակցություն
· Ծառայությունում նոր գործառույթների
առաջացման կամ փոփոխությունների դեպքում առաջարկությունների ներկայացում իր անմիջական
ղեկավարին` կառուցվածքային փոփոխությունների իրականացման, աշխատատեղերի վերանայման
և/կամ վերագնահատման վերաբերյալ
· Ծառայության աշխատակիցների աշխատանքի
գնահատում, նրանց նկատմամբ համապատասխանաբար խրախուսման կամ կարգապահական պատասխանատվության
միջոցներ կիրառելու, ինչպես նաև ուսուցման և վերապատրաստման վերաբերյալ Բյուրոյի գործադիր
տնօրենին առաջարկությունների ներկայացում
· Բյուրոյի գործադիր տնօրենի հանձնարարությունների
կատարում
· Բյուրոյի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով իր կամ իր ստորաբաժանման համար սահմանված այլ գործառույթների իրականացում (ապահովում)։
Գիտելիքներ և փորձ:
· Բարձրագույն իրավաբանական կրթություն,
· Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ցանկալի
է ղեկավար պաշտոնում
· Գործող օրենսդրության իմացություն`
առնվազն հետևյալ ոլորտներում`
ü ապահովագրական գործունեություն (հատկապես ԱՊՊԱ ոլորտում),
ü ֆինանսական իրավունք,
ü քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն,
ü քրեական իրավունք և քրեական դատավարություն
ü աշխատանքային իրավունք,
ü հարկային իրավունք,
ü վարչական իրավունք:
· Համակարգչային գիտելիքներ մասնավորապես ՝ MS Office,
Outlook,Internet,ծրագրերի գերազանց իմացություն,
Այլ հմտություններ:
Այլ հմտություններ:
· Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն;
անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն,
· Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների
լուծման կարողություն,
· Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
· Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների
վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Հուլիսի 1, 2021 թ․
Դիմումների ընդունման
ընթացակարգ: Հետաքրքրված
թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին թեմա դաշտում անպայման նշելով ՛՛Իրավաբանական ծառայության ղեկավար՛՛ պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք
յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն
նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։