Թափուր աշխատատեղի մրցույթ
13.09.2021
Պաշտոն: Պարտքերի հավաքագրման կոորդինատոր
Աշխատանքի տեսակը: Լրիվ աշխատանքային
դրույք
Վայր: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր: Մեր թիմին միանալու
նպատակով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն փնտրում է փորձառու մասնագետի, ով
պատասխանատու կլինի հատուցումների
գծով՝ Բյուրոյի կողմից հետադարձ պահանջների արտադատական կարգավորման և ապահովագրական ընկերությունների միջև անհամաձայնությունների
կարգավորման համար։
Պարտականություններ:
- Բյուրոյի և պարտապանների միջև արտադատական կարգով համաձայնագրերի կնքման գործընթացի ապահովում, Բյուրոյի և պարտապանների միջև կնքված համաձայնագրերի կատարման նկատմամբ հսկողություն,
- Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարված հատուցումների գծով արտադատական կարգով հետադարձ պահանջի իրականացման գործընթացների հսկողություն և համակարգում,
- Բյուրոյի անունից իրականացված հատուցումներով պայմանավորված հետադարձ պահանջի ծանուցումների, ինչպես նաև կնքված համաձայնագրերի չկատարման հետևանքների մասին տեղեկացումների՝ սահմանված կարգով ապահովման նկատմամբ հսկողություն,
- ԱՊՊԱ ոլորտում իրականացված հատուցումներով պայմանավորված փոխադարձ հաշվարկների գործընթացում ապահովագրական ընկերությունների միջև առաջացած անհամաձայնությունների գծով Բյուրոյի գործառույթների իրականացման կազմակերպում,
- Առաջարկությունների ներկայացում Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին՝ ծառայության գործունեության, ինչպես նաև տարբեր գործընթացների կարգավորումների բարելավումների վերաբերյալ
- Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Գիտելիքներ և փորձ:
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է իրավաբանի,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում․ փորձառությունն ապահովագրական ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- ԱՊՊԱ ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի գերազանց տիրապետում,
- ԱՊՊԱ ոլորտը կարգավորող գործող օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես ՝ MS Office, Internet, Outlook,
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն։
Այլ հմտություններ:
- Վերլուծական ընդգծված հմտություններ,
- Կազմակերպչական ունակություն, թիմային աշխատելու, խնդիրների լուծման կարողություն,
- Բարձր նախաձեռնողականություն,
- Լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Մարդկանց հետ հաղորդակցվելու ընդգծված հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Վարձատրություն/Աշխատավարձ: Հիմնված փորձի և հմտությունների վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Սեպտեմբերի
21, 2021 թ․
Դիմումների
ընդունման ընթացակարգ: Հետաքրքրված թեկնածուները
կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել
info@appa.am հասցեին «թեմա» դաշտում
անպայման նշելով «Պարտքերի հավաքագրման կոորդինատոր» պաշտոնը։
Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած
հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն
հարցազրույցի։