Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 18.04.2022 Կրտսեր Իրավաբան Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Իրավաբանական ծառայությունում 

 
Աշխատանքային փորձ՝ պարտադիր չէ 
Վայր` Հանրապետության 22, Երևան, ՀՀ 
 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն աշխատանքի ներգրավելու հեռանկարով փնտրում է կրտսեր իրավաբանի, ում հետ պատրաստակամ ենք կիսելու ընկերության տասնամյա տեսական և գործնական գիտելիքները։ 

Աշխատանքի նկարագրություն 
  • Բյուրո մուտք եղած իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն և հետագա ընթացքի լուծում՝ համաձայն ծառայության ղեկավարի ցուցումների: 
  • Բյուրոյի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխանների նախագծերի կազմում։ 
  • Դատարաններ, Հարկադիր կատարման ծառայություն ներկայացվող գրությունների կազմում: 
  • Քաղաքացիների դիմումների ստանդարտ պատասխանների կազմում: 
  • Պարտավորության տարաժամկետ կատարման վերաբերյալ ստանդարտ համաձայնագրերի կազմում: 
  • Ծառայության ղեկավարի կողմից իրավական բնույթի հարակից հանձնարարությունների կատարում։ 

Անհրաժեշտ հմտություններ
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացություն 
  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմացություն 
  • ՀՀ քրեական իրավունքի իմացություն 
  • ԱՊՊԱ օրենսդրությանը վերաբերող բավարար գիտելիքներ (ցանկալի է) 
  • Համակարգչային բավարար գիտելիքներ
  • Սովորելու ցանկություն 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` ապրիլի 30, 2022 թ․ 

Դիմումների ընդունման ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@appa.am հասցեին «թեմա» դաշտում անպայման նշելով «Կրտսեր իրավաբան» պաշտոնը։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մեկ ամսվա ընթացքում։

Թարմացվել է՝ 18.04.2022 17:53:18