Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 12.09.2022


Պաշտոն Գլխավոր հաշվապահ

Աշխատանքի տեսակ Լրիվ աշխատանքային դրույք

Վայր:  Հանրապետության 22, Երևան, ՀՀ

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի Բյուրոյի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման համար։

 

Աշխատանքային պարտականություններ։

  • Բյուրոյի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպում,
  • օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով և Բյուրոյի կանոնադրությամբ գլխավոր հաշվապահի համար սահմանված գործառույթների իրականացում,
  • պետական և համապատասխան վերադաս մարմիններին (ներառյալ Բյուրոյի խորհրդին և գործադիր տնօրենին) իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան հաշվետվությունների կազմում, փաստաթղթերի ներկայացում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի նախահաշվի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախահաշվի կատարողականի նախագծի կազմում, ծախսերի կատարման ընթացքում նախահաշվով յուրաքանչյուր ծախսային հոդվածով նախատեսված սահմանաչափի պահպանման, ֆինանսական գործառնությունների կատարման կարգապահության սահմանված նորմերին համապա­տաս­խա­նու­թյան ապահովում,
  • Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին իրականացվող ներդրումների տեղաբաշխումն արդյունավետ իրականացնելու համար առաջարկությունների ներկայացում ներդրումային հանձնաժողովին, գործարքի կնքումը հավաստող փաստաթղթերի պատշաճ պահպանում և մոնիտորինգ,
  • իր ենթակայությամբ աշխատող­ների գործառույթների համակարգում՝ ներառյալ հանձնա­րա­րա­կանների տրամադրում, դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
  • Բյուրոյի բնականոն գործունեության ապահովման, իր կողմից համակարգվող գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում գործադիր տնօրենին,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

 

 

 

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ:

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • օրենքներով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանություն, որակավորում կամ կարճ ժամանակահատվածում ապահովում,
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն,
  • Համակարգչից օգտվելու և համակարգչային նվազագույն ծրագրերի` Internet, Outlook, MS Office, հաշվապահական ծրագրերի իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության գերազանց տիրապետում,
  • ծանրաբեռնված աշխատելու կարողություն,
  • համագործակցում/թիմային աշխատանք,
  • ժամանակի արդյունավետ կառավարում,
  • գաղտնապահություն։

 

 

Աշխատավարձ։ Հիմնված փորձի և հմտությունների վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ սեպտեմբերի 26, 2022 թ  

 

Դիմումների ընդունման ընթացակարգ:  Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  info@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Գլխավոր հաշվապահ» պաշտոնը։  

Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։    

Թարմացվել է՝ 29.07.2023 20:25:39