RL 1-001 կանոնների ձևերի փոփոխության ներդրման մասին 26.10.2022
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 1-ի հետևյալ ձևերում իրականացված տեխնիկական փոփոխությունները․
1. Ձև 2․1 «Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում»,
2. Ձև 2․2 «Անձնական վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում»,
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան ձևերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։