Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին 07.11.2023


Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ`

Համաձայն վերոնշյալ Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկ անդամ ընտրում են 

•վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով,

Այդ ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 16:00-ին  ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջին և ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 18-ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:

Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաև այդ թեկնածուի անունը և ազգանունը, տեղեկություններ նրա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող կազմակերպության անվանումը և վերջինի հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուն իր մասնագիտական կարողություններով ի վիճակի է ապահովել Օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը և առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 59-25-92 հեռախոսահամարով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Հ ․ Գ   Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն կիսվում է Կենտրոնական բանկի հիշյալ հայտարարությամբ։


Թարմացվել է՝ 07.11.2023 12:44:44