Հիշեցում արցախցի վարորդներին 01.12.2023
Հարգելի արցախցի վարորդներ,
Հիշեցնում ենք, որ Արցախից ՀՀ տարածք մուտք գործած տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հիմնական ապահովագրավճարի 50 տոկոսով հնարավոր է միայն այն պարագայում, եթե իրականացվում է առցանց էլեկտրոնային եղանակով։
ԱՊՊԱ պայմանագրի առցանց էլեկտրոնային եղանակով կնքումը հնարավոր է ստորև տարբերակներով․
• Ինտերնետային կայքեր (https://aswa.am/ , https://www.appa.am/ , ապահովագրական ընկերությունների պաշտոնական կայքեր)
• Վճարային համակարգեր,
• Տերմինալներ,
• Բջջային հավելվածներ
Հարգանքով՝
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո