Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL1-001 կանոնի գրանցում 04.12.2023

        Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 28-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունը և լրացումները, որոնց մի մասը գործողության մեջ կմտնի սույն թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ մնացածը՝ դրանց կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները ԱՄՄՊ համակարգում ներդրվելուց հետո, ինչի մասին Բյուրոյի պաշտոնական կայքում նախապես լրացուցիչ հայտարարություն կտրվի։

Սույն թվականի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ մտնող լրացումներն արտացոլված են RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ գործող տարբերակի համեմատությամբ կատարված լրացումներն ընդգծված են։

          Կանոններում կատարված լրացումներով պատահարում որպես ուղևոր կամ հետիոտն ներգրավված տուժողների (բացառությամբ, եթե վերջինները հանդիսանում են պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որևէ մեկի սեփականատեր) գծով կանխավճարների գումարի չափը  բարձրացվել է մինչև ապահովագրական գումարը՝ նպատակ ունենալով առավել բարձրացնել օրենքով սահմանված բժշկական օգնության հետ կապված ծախսերը տուժողի հետ համաձայնեցրած չափով և կարգով վճարելու պահանջի կատարման արդյունավետությունը։

 Կանոններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 04.12.2023 14:16:23