Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 11.01.2024

Պաշտոն Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու 

Վայր:  Հանրապետության 22, Երևան, ՀՀ

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն աշխատանքի է հրավիրում Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատուի։

 

Աշխատանքային պարտականություններ։

 

  • Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին ուղարկված ծանուցումների (փաստաթղթերի)՝ օրենքին և Բյուրոյի կանոններին համապատասխանության ստուգում և վիզավորում (համաձայնեցում)։
  • Բյուրոյի անունից ապահովագրական ընկերությունների կողմից առողջությանը պատճառված վնասների գծով իրականացվող հատուցումների գործընթացի համապատասխանության նկատմամբ հսկողություն և մոնիթորինգի իրականացում։
  • Բյուրոյի կողմից տարբեր բուժհաստատություններին և այլ մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի կազմում, համապատասխան գրությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին։ 
  • Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման գործընթացների կատարելագործման ուղղությամբ Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին առաջարկությունների ներկայացում։
  • Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։

 

 

 

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ:

  • Բարձրագույն բժշկական կրթություն
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում, անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն,
  • Համակարգչի իմացություն՝ MS Office, Outlook:

 

 

Անձնական հատկանիշներ


  • նախաձեռնողականություն,
  • պատասխանատվություն
  • թիմային աշխատելու  հմտություններ,
  • հաղորդակցվելու հմտություններ,
  • վերլուծական հմտություններ
  • գրավոր ու բանավոր ներկայացման հմտություններ,
  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • անկախություն,
  • գաղտնապահություն,
  • հուզական կայունություն։

 

 

Աշխատավարձ։   Հիմնված փորձի և հմտությունների վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ 2024թ հունվարի 31

 

Դիմումների ընդունման ընթացակարգ:  Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  info@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Անձնական հատուցումների կարգավորման պատասխանատու » պաշտոնը։ 

Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։   

 

Թարմացվել է՝ 25.01.2024 16:55:22