Թափուր աշխատատեղի մրցույթ 11.01.2024
Պաշտոն․ Անձնական հատուցումների կարգավորման
պատասխանատու
Վայր: Հանրապետության 22, Երևան, ՀՀ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն
աշխատանքի է հրավիրում Անձնական հատուցումների կարգավորման
պատասխանատուի։
Աշխատանքային
պարտականություններ։
- Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին ուղարկված ծանուցումների (փաստաթղթերի)՝ օրենքին և Բյուրոյի կանոններին համապատասխանության ստուգում և վիզավորում (համաձայնեցում)։
- Բյուրոյի անունից ապահովագրական ընկերությունների կողմից առողջությանը պատճառված վնասների գծով իրականացվող հատուցումների գործընթացի համապատասխանության նկատմամբ հսկողություն և մոնիթորինգի իրականացում։
- Բյուրոյի կողմից տարբեր բուժհաստատություններին և այլ մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի կազմում, համապատասխան գրությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին։
- Առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման գործընթացների կատարելագործման ուղղությամբ Բյուրոյի գործադիր տնօրենին և իր անմիջական ղեկավարին առաջարկությունների ներկայացում։
- Բյուրոյի գործադիր տնօրենի և իր անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ:
- Բարձրագույն բժշկական կրթություն
- Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում, անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն,
- Համակարգչի իմացություն՝ MS Office, Outlook:
Անձնական հատկանիշներ
- նախաձեռնողականություն,
- պատասխանատվություն
- թիմային աշխատելու հմտություններ,
- հաղորդակցվելու հմտություններ,
- վերլուծական հմտություններ
- գրավոր ու բանավոր ներկայացման հմտություններ,
- ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- անկախություն,
- գաղտնապահություն,
- հուզական կայունություն։
Աշխատավարձ։ Հիմնված փորձի և հմտությունների
վրա
Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ 2024թ․ հունվարի 31
Դիմումների
ընդունման ընթացակարգ: Վերոնշյալ պահանջներին
համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել info@appa.am հասցեին՝ «թեմա» դաշտում անպայման նշելով «Անձնական հատուցումների
կարգավորման պատասխանատու » պաշտոնը։
Մենք շնորհակալ
ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն
նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։