Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

RL1-002 կանոնի գրանցում 08.07.2024

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 19-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաս­տատ­ված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 19-ին։

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխությունն ընդգծված է։

Կանոններով պատահական թվի ընտրության ժամը սահմանվել է ժամը 11։00, քանի որ ժամը 17։00-ին փոխհաշվարկ իրականացվելու դեպքում մոտ կես օրվա կտրվածքով ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող տվյալները ճշգրիտ չէին ստացվում։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

 

Թարմացվել է՝ 08.07.2024 14:42:59