Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 02.08.2024

Պաշտոն Գլխավոր հաշվապահ

Աշխատանքի տեսակ Լրիվ աշխատանքային դրույք

Վայր:  Հանրապետության 22, Երևան, ՀՀ

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի Բյուրոյի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման համար։

 

Աշխատանքային պարտականություններ։

·Բյուրոյի ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպում,

·օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով և Բյուրոյի կանոնադրությամբ գլխավոր հաշվապահի համար սահմանված գործառույթների իրականացում,

·պետական և համապատասխան վերադաս մարմիններին (ներառյալ Բյուրոյի խորհրդին և գործադիր տնօրենին) իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով համապատասխան հաշվետվությունների կազմում, փաստաթղթերի ներկայացում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

·Բյուրոյի գործառնական, վարչական և կապիտալ ներդրումների գծով ծախսերի նախահաշվի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախահաշվի կատարողականի նախագծի կազմում, ծախսերի կատարման ընթացքում նախահաշվով յուրաքանչյուր ծախսային հոդվածով նախատեսված սահմանաչափի պահպանման, ֆինանսական գործառնությունների կատարման կարգապահության սահմանված նորմերին համապա­տաս­խա­նու­թյան ապահովում,

·Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին իրականացվող ներդրումների տեղաբաշխումն արդյունավետ իրականացնելու համար առաջարկությունների ներկայացում ներդրումային հանձնաժողովին, գործարքի կնքումը հավաստող փաստաթղթերի պատշաճ պահպանում և մոնիտորինգ,

·իր ենթակայությամբ աշխատող­ների գործառույթների համակարգում՝ ներառյալ հանձնա­րա­րա­կանների տրամադրում, դրանց կատարման նկատմամբ հսկողություն,

·Բյուրոյի բնականոն գործունեության ապահովման, իր կողմից համակարգվող գործառույթների արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում գործադիր տնօրենին,

·Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում։

 

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորումներ:

·Բարձրագույն կրթություն,

·Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,

·օրենքներով և իրավական այլ ակտերով ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի համար սահմանված մասնագիտական համապատասխանություն, որակավորում կամ կարճ ժամանակահատվածում ապահովում,

·ՀՀ հարկային օրենսդրության տիրապետում,

·Համակարգչային նվազագույն ծրագրերի` MS Office, Outlook, հաշվապահական ծրագրերի իմացություն,

·Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու բավարար իմացություն,

·ծանրաբեռնված աշխատելու կարողություն,

·համագործակցում/թիմային աշխատանք,

·ժամանակի արդյունավետ կառավարում,

·գաղտնապահություն։

 

Աշխատավարձ։ Մրցակցային

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ օգոստոս 20, 2024 թ  

 

Դիմումների ընդունման ընթացակարգ:  Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  info@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Գլխավոր հաշվապահ» պաշտոնը։  


Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերած հետաքրքրության համար, այնուամենայնիվ, միայն նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։   

Թարմացվել է՝ 09.08.2024 12:07:25