Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Թափուր աշխատատեղի մրցույթ 27.03.2025

Աշխատանքի նկարագիր


Մենք փնտրում ենք Ռազմավարության Իրագործման և Կառավարման մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության մշակված ռազմավարության իրականացման գործում աշխատանքների պլանավորման, դրանց կատարման գործընթացի կազմակերպման և կառավարման համար։ Այս դերը պահանջում է բարձր կազմակերպչական հմտություններ ունեցող ղեկավարի, ով կարող է համակարգել գործընթացները, կառուցել ամուր կապեր շահառուների հետ և ապահովել ընկերության ռազմավարության արդյունավետ իրագործումը։


Պարտականություններ


  • Կազմակերպել և վերահսկել ընկերության ռազմավարության իրագործումը։
  • Համակարգել առանձին անձանց և թիմերի աշխատանքը՝ ռազմավարական նպատակներին համապատասխանեցման համար։
  • Կառուցել և ապահովել արդյունավետ համագործակցություն արտաքին շահառուների և գործընկերների հետ։
  • Հետևել առաջընթացին, ներկայացնել կատարողականի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ, հայտնաբերել մարտահրավերները և առաջարկել լուծումներ։
  • Տվյալների վրա հիմնված որոշումների ընդունում՝ գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման համար։
  • Հարմարվել փոփոխվող միջավայրին, կիրառել նորարարական և ստեղծագործ մոտեցումներ մարտահրավերները հաղթահարելու համար։
  • Կենտրոնանալ առաջնահերթ խնդիրների վրա՝ արդյունավետ կառավարելով միաժամանակ մի քանի նախաձեռնություն։

Հիմնական պահանջներ


  • Փորձ ռազմավարության իրագործման, գործառնական կառավարման կամ նախագծերի ղեկավարման ոլորտում։
  • Ուժեղ կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։
  • Արտաքին շահառուների հետ արդյունավետ համագործակցության և բանակցությունների կարողություն։
  • Ստեղծագործ և պրոբլեմների լուծման վրա կենտրոնացած մտածելակերպ։
  • Որոշումների կայացման և առաջնահերթությունների ճիշտ տարբերակման ունակություն։
  • Մեծածավալ նախագծերի կառավարում և դրանց ժամանակին իրագործման փորձ։

 

Վարձատրություն – մրցակցային՝ հիմնված է մասնագետի կատարողականի վրա

Դիմումների ընդունման վերջնաժամկետ։ Ապրիլի 30

 

Դիմումների ընդունման ընթացակարգ: 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրություններն ուղարկել  hr@appa.am հասցեին՝  «թեմա» դաշտում անպայման նշելով «Ռազմավարական գործընթացների իրագործման և կառավարման  մասնագետ» պաշտոնը։

 


 

Թարմացվել է՝ 01.04.2025 17:39:53