Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 31.03.2025

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 19-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից հաստատված «Երաշխավորման ֆոնդի» RL 1-010 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի մարտի 19-ին։

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։

Կանոններով սահմանվել է, որ Երաշխավորման ֆոնդի բավարարության պայմանի առկայությունը որոշվում է յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ` հաշվետու ամսաթվից հետո` 15 օրվա ընթացքում, Բյուրոյի գործադիր տնօրենի կողմից սահմանված և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին ծանուցված` սկզբունքների հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 31.03.2025 12:27:18