Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Հայտարարություններ

Կանոնների գրանցում 09.04.2025

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 2-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ԱՄՄՊ համակարգում համապատասխան ծրագրային հնարավորությունները ներդրվելուց և այդ մասին Բյուրոյի պաշտոնական կայքում հայտարարություն հրապարակվելուց տասն օր հետո։

Կանոններում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ պատահարի առաջացման պատճառների փորձաքննության նշանակման ժամանակ փորձագետներին պատվերները տրամադրվում են ԱՄՄՊ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հանգամանքների վրա հիմնված բանաձևի արդյունքները, մասնավորապես՝ խախտումներ կատարելու համար պատասխանատվության միջոցների քանակը, փորձագիտական կազմակերպության որակավորման փորձը, ծառայության գինը, կրկնակի փորձաքննությունների մասնաբաժինը։

Թարմացվել է՝ 09.04.2025 14:49:53