Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 04.04.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թվականի փետրվարի 7-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնեն Կանոնների Հավելված 2.1-ով սահմանված որոշակի դրույթները։

Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ 21.02.2022 Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 17.02.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2021թ-ի դեկտեմբերի 23-ի թիվ 47-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 25-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի մարտի 1-ին ուժի մեջ կմտնեն Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կարգի և Բոնուս-Մալուս գործակիցների արժեքների վերաբերյալ փոփոխությունները։

Կանոնների գրանցում 27.01.2022 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 25-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնցով նախատեսված փոփոխությունների մի մասը գործողության մեջ կմտնեն սույն թվականի փետրվարի 7-ին, իսկ մնացածը՝ դրանց կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները ԱՄՄՊ համակարգում ներդրվելուց հետո, որի մասին նախապես Բյուրոյի պաշտոնական կայքում լրացուցիչ հայտարարություն կտրվի։

Կանոնների գրանցում 25.01.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 21-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի և ժողովի կողմից հաս¬տատ¬ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Կանոնների գրանցում 03.12.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի և ժողովի կողմից հաս¬տատ¬ված՝ Բյուրոյի կանոններում և կանոնադրությունում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.12.2021 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների Հավելված 2-ում և Հավելված 3-ում կատարված փոփոխությունները՝ կապված «տաքսի» սահմանման վերանայման հետ։

Կանոնների գրանցում 23.11.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 17-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի նոյեմբերի 17-ին։

Թարմացվել է՝ 18.09.2024 12:28:05