Կանոնների գրանցում
18.08.2016
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 16-ին գրանցվել են «ԱՊՊԱ հիմնարար պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները, «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների որակավորման, նրանց հետ կնքվող պայմանագրերի գրանցման և ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի պատճառների փորձաքննության» RL 1-014 կանոններում կատարված լրացումը, ինչպես նաև «ԱՊՊԱ պատահարների գրանցման և սպասարկման գործընթացի նկատմամբ պահանջները» RL 1-029 կանոնների գործողության դադարեցումը, որոնք ուժի մեջ են մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ին։