Կանոնների գրանցում 27.05.2020 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մայիսի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաս¬տատ¬ված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հունիսի 5-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։