Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնադրության փոփոխություն 18.12.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 4-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ըն-դունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումը, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ին։

Կանոնների փոփոխության ներդրման մասին 14.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ի Բյուրոյի խորհրդի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխություններն ու լրացումներն և սույն թվականի մարտի 26-ին Բյուրոյի խորհրդի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնների փոփոխությունները, նախատեսված էին ուժի մեջ մտնել սույն թվականի նոյեմբերի 15-ին, ուժի մեջ կմտնեն սույն թվականի դեկտեմբերի 1-ին:

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրոյի խորհրդի թիվ 36-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն սույն թվականի նոյեմբերի 15-ին:

Կանոնների փոփոխության ներդրման մասին 01.11.2019 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին Բյուրոյի խորհրդի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նոր խմբագրությամբ տարբերակը, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված

Կանոնների գրանցում 28.10.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 25-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 25-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։

Կանոնների գրանցում 20.09.2019 Տեղեկացնում ենք, որ համապատասխան տեխնիկական լուծումների ապահովմամբ պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 30-ից ուժի մեջ կմտնեն «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների Հավելված 2.1-ով սահմանված կարգով ԱՊՊԱ վկայագրում ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամարի նշման պարագայում բանկի անվանման և «Ապահովադրին պատկանող բանկային հաշվեհամար» բառերի պարտադիր լրացման վերաբերյալ դրույթները։

Կանոնների գրանցում 19.09.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի սեպտեմբերի 17-ին գրանցվել են «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հոկտեմբերի 3-ից։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ընդգծված են։

Կանոնների գրանցում 22.08.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահին, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 31-ին։

Թարմացվել է՝ 04.12.2024 10:31:32