Կանոնների գրանցում 22.08.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահին, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 31-ին։