Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 20.06.2019 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունիսի 19-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ փոփոխություններն ու լրացումներն ընդգծված են։ Կանոններում իրականացված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են ԱՊՊԱ ոլորտի փորձագետների նկատմամբ մասնագիտական պահանջների մեծացման և փորձաքննությունների տարբեր ենթատեսակներով առանձին մասնագիտական պահանջներ սահմանելու և վերջնահաշվում կատարվող փորձաքննությունների որակը բարձրացնելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Այդ նպատակով սահմանվել են լրացուցիչ մասնագիտական և կրթական պահանջներ փորձագետների համար՝ ըստ փորձաքննությունների տեսակների և ենթաուղղությունների։ Կանոնների ինկորպորացված տարբերակներն դրանց ուժի մեջ մտնելու պահին տեղադրվելու են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 20.06.2019 11:01:12