Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 22.08.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի օգոստոսի 21-ին գրանցվել են «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003» կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել գրանցման պահին, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությունում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 31-ին։ Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ իսկ Բյուրոյի կանոնադրությունը՝ Նոր խմբագրությամբ կանոնադրություն հղումներով, որտեղ փոփոխություններն ընդգծված են։

Կանոններում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն-ները ` 

1. Ստանդարտացվել է ԱՊՊԱ ոլորտի փորձագետների որակավորման համար համապատասխան բնագավառում պահանջվող գիտելիքները հիմնավորող մասնագիտությունների կազմը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հաստատված մասնագիտությունների շիֆրերին:

2. Որպես օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթերի ընդունելիության չափանիշ սահմանվել է ՀՀ-ում դրանց փոխճանաչված լինելու հանգամանքը։

3. Որպես ԱՊՊԱ ոլորտի փորձագետների որակավորման համար պահանջվող մասնագիտական գիտելիքների հիմնավորում համապատասխան դիպլոմների հետ մեկտեղ սահմանվել է նաև նախկինում ԱՊՊԱ ոլորտում որպես համապատասխան փորձագետ որոշակի ժամկետով աշխատանքային փորձը։

Բյուրոյի կանոնադրությունում իրականացված լրացումներով կատարվել են «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագրով» (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված վճարի վճարման կարգում հստակեցումներ՝ մասնավորապես նկարագրվել են Բյուրոյի անդամ որևէ ապահովագրական ընկերության կողմից Համաձայնագրով նախատեսված վճարների չվճարման դեպքում տվյալ ընկերության համար Համաձայնագրով նախատեսված ծառայությունները մասնակիորեն կասեցնելու և Համաձայնագրով նախատեսված վճարները վերաբաշխելու գործընթացները։

Կանոնների ինկորպորացված տարբերակներն տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում, իսկ կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Բյուրոյի մասին» բաժնի «Բյուրոյի կանոնադրությունը, այլ ներքին իրավական ակտեր» ենթաբաժնում։


Թարմացվել է՝ 23.08.2019 09:33:04