Կանոնների գրանցում
04.03.2021
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի փետրվարի 26-ին և մարտի 2-ին
գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ
փոփոխությունները և լրացումները՝
Փոփոխված կանոնների անվանումը | Ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
«ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 | 14/03/2021 |
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 | 26/02/2021 |
Կատարված փոփոխություններով մասնավորապես՝
RL 1-001 կանոններով հստակեցվել է, որ ապահովագրական հատուցման
գործընթացում ներգրավված անձանց հայտարարությամբ կարող է փոփոխվել նաև բջջային հավելվածի
միջոցով փոխանցված տեղեկատվությունը՝ տվյալ անձանց հետ հարաբերություններում հավաստի
համարելով հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը։
RL 1-002 կանոններում վերանայվել
է փոխհաշվարկի հետ կապված ճշգրտման գործընթացը` նախորդ փոխհաշվարկի ակտի չեղարկման
և փոխհաշվարկի հետ կապված նոր պահանջ ներկայացնելու միջոցով։
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն
ուժի մեջ մտնելուց հետո դրանց՝ այդ փոփոխություններով ինկորպորացված տարբերակները կտեղադրվեն
(տեղադրվել են) Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական
ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ»
ենթաբաժնում։