Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 29.03.2021 Կանոնների գրանցում

  Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի մարտի 26-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից                հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 26/03/2021թ
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 26/03/2021թ
  Կատարված փոփոխություններով մասնավորապես՝ RL 1-002 կանոններում վերանայվել է պատահական թվի ընտրության օրը՝ սահմանված չորրորդ աշխատանքային օրը փոխարինելով առաջին աշխատանքային օրով։ RL 1-004 կանոններով սահմանվել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունների վերաբերյալ ներկայացվող առարկությունները և բացատրությունները պետք է ստորագրվեն ֆիզիկական անձ վերահսկվող սուբյեկտների կողմից։ Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։       

Թարմացվել է՝ 29.03.2021 10:48:14