Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնադրության գրանցում 19.04.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 16-ին գրանցվել են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կողմից ընդունված Բյուրոյի կանոնադրության փոփոխությունները և լրացումներըը, որոնք ուժի մեջ են մտել սույն թվականի ապրիլի 17-ին։ Բյուրոյի կանոնադրությունում մասնավորապես կատարվել են հետևյալ հիմնական փոփոխություն¬ները և լրացումները` 

1. Պարբերական անդամավճարների հաշվարկման բանաձևի տարրերում և սահմանումներում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Կատարված փոփոխության նպատակն է Բյուրոյի կողմից ստացվող եկամուտների՝ մասնավորապես անդամավճարների և Բյուրոյի ժողովի կողմից հաստատված ծախսերի միջև կապի ապահովումը՝ հավաքագրված միջոցների և փաստացի կատարված ծախսերի միջև առաջացած տարբերությունը, անհրաժեշտության դեպքում, Երաշխավորման ֆոնդ ուղղելու հնարավորությամբ։ 
2. Վերականգնվել են Բյուրոյի կանոնադրությունում նախկինում գործած կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես սահմանվել է հետևյալը. 
- Բյուրոյի կողմից վերահսկվող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցի վերաբերյալ խորհրդի ծանուցմանը կցվում է համապատասխան հանձնաժողովի որոշումը, 
- Բյուրոյի անդամի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու (խորհրդի կողմից կարգապահական հանձնաժողովի որոշումը վերանայելու) վերաբերյալ հարցի քննարկմանը չեն մասնակցում խորհրդի` ժողովի կողմից ընտրված անդամները` բացառությամբ այն դեպքերի, եթե նրանք ստացել են համապատասխան ընկերության իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը` մասնակցելու տվյալ հարցի քննարկմանը, կամ ի պաշտոնե իրավասու են ծանոթանալու տվյալ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվությանը: Սա թույլ է տալիս կարգապահական վարույթում գտնվող ապահովագրական ընկերությանը ինքնուրույն որոշել իր գաղտնիք համարվող տեղեկատվությունը այլ ընկերություններին հասանելի դարձնելու նպատակահարմարությունը, ինչպես նաև խուսափել շահերի բախում առաջացնող իրավիճակներից։ 
- Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերության նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հետ կապված հարցի քննարկմանը խորհրդի` ժողովի կողմից ընտրված անդամներից թեկուզ մեկի բացակայելու դեպքում այդ հարցի վերաբերյալ կազմվում է խորհրդի նիստի առանձին արձանագրություն, որն ստորագրում են այդ հարցի քննարկմանը ներկա գտնված խորհրդի անդամները: Նշված փոփոխությունը բացառում է այն իրավիճակը, երբ համապատասխան հարցի քննարկմանը չմասնակցած խորհրդի անդամները պատասխանատվություն կիսեն այդ հարցի վերաբերյալ արձանագրությունում արտացոլված տվյալների իսկության համար։

Թարմացվել է՝ 19.04.2021 15:34:19