Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 09.11.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 9-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի նոյեմբերի 19-ին։ 

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է RL 1-001 կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։ 
Կանոններում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ առցանց էլեկտրոնային ցանկացած եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար կիրառվող հիմնական ապահովագրավճարի չափից հինգ տոկոս ցածր չափը այսուհետ կիրառելի կլինի միայն Բոնուս Մալուս ցածր ռիսկային խմբում գտնվող (9-րդ և ավելի ցածր Բոնուս-Մալուս դաս ունեցող) ապահովադիրների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո դրա՝ այդ փոփոխությամբ ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 11.11.2021 14:39:28