Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 23.11.2021 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի նոյեմբերի 17-ին գրանցվել է Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումը, որն ուժի մեջ է մտել սույն թվականի նոյեմբերի 17-ին։ 

Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակն արտացոլված է Նոր խմբագրությամբ կանոններ հղմամբ, որտեղ լրացումն ընդգծված է։ Կանոններով սահմանվել է, որ փոխհաշվարկի հետ կապված պահանջին վերաբերող անհամաձայնության հիմք է հանդիսանում նաև ԱՄՄՊ համակարգ մուտքագրված ելակետային տվյալների և համապատասխան փաստաթղթերում ամրագրված ելակետային տվյալների միջև անհամապատասխանությունը։ Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների ինկորպորացված տարբերակը տեղադրված է Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 23.11.2021 16:15:56