Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների գրանցում 25.01.2022  
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 21-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի և ժողովի կողմից հաս­տատ­ված՝ Բյուրոյի կանոններում կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  

Փոփոխված կանոնների անվանումը Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
«ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 21/01/2022, բացառությամբ Բյուրոյի խորհրդի որոշմամբ սահմանված որոշ դրույթների, որոնց ուժի մեջ մտնելու վերաբերյալ Բյուրոյի կողմից լրացուցիչ կտեղեկացվի
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 21/01/2022
«Երաշխավորման ֆոնդի» RL 1-010 21/01/2022
    
Կատարված փոփոխություններով մասնավորապես՝ 
 1.  Ներդրվել է փորձագետների համապատասխանության գնահատման ինստիտուտը, որն իրականացվելու է ինչպես որակավորման փուլում, այնպես էլ փորձագետների գործունեության ընթացքում՝ որպես վերահսկողական գործիք։ Փորձագետների բարեվարքության գնահատումն իրականացվելու է կարգապահական հանձնաժողովի կողմից։ 
 2. Կանոններից հանվել է շարժական և անշարժ գույքի վնասներ գնահատող փորձագետների կողմից 30 հատ գնահատման հաշվետվություն ներկայացնելու պահանջը։ 3. Սահմանվել է, որ փորձագետները աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չպետք է գտնվեն նմանատիպ փորձագետի հետ, իսկ պատահարի առաջացման պատճառների փորձագետի որակավորման համար դիմելու դեպքում՝ նաև որևէ ապահովագրական ընկերության հետ։ 
 1. Սահմանվել է, որ փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների նկատմամբ կիրառվող տուգանքներն ուղղվում են Բյուրոյի միջոցների համալրմանը։ 
 2. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննության անցկացման հիմքում դրվում են առաջնային կամ կրկնակի փորձաքննության իրականացման գործընթացում վնասված դետալների, դրանց չափի և խորության վերաբերյալ կազմված արձանագրությունը, պատահարի վայրում հավաքագրված օբյեկտիվ ելակետային տվյալներ և պատահարի համակողմանի լուսանկարները։ 
 3. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե տվյալ պատահարի գծով առաջնային փորձաքննությունից բացի իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նշանակված փորձաքննություն, բացառությամբ, եթե վնասի փորձաքննության գծով ստուգիչ փորձաքննության պահանջ է ներկայացրել ՀՊԱ-ն։ 
 4. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննության արդյունքները կարող են չեղարկվել նոր ստուգիչ փորձաքննության հիման վրա։ Ընդ որում, ստուգվող փորձաքննության գծով կարող է իրականացվել նոր ստուգիչ փորձաքննություն միայն Կանոններով նախատեսված կոնկրետ դեպքերում, երբ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ որոնք կարող էին ազդեցություն ունենալ նախորդ ստուգիչ փորձաքննությունների արդյունքների վրա, ինչպես նաև, եթե Կանոններով սահմանված հիմքերով այդպիսի պահանջով հանդես է եկել կարգապահական հանձնաժողովը։ 
 5. Սահմանվել է, որ ստուգիչ փորձաքննության իրականացման համար վճար նախատեսված լինելու դեպքում Բյուրոյի կողմից այդ վճարի կատարումը կարող է դրվել այդպիսի փորձաքննության իրականացման անհրաժեշտության վերաբերյալ ազդակ ներկայացրած անձի վրա։ 
1. Հանվել է Երաշխավորման ֆոնդի միջոցները միայն Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին հավաքվելու պահանջը՝ հնարավորություն ստեղծելով դա իրականացնել նաև առևտրային բանկերում Բյուրոյի անունով բացված և բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օգտագործվող հաշիվների միջոցով։ 
2. Տրվել է Երաշխավորման ֆոնդի մնացորդի սահմանումը, և  Երաշխավորման ֆոնդի միջոցների բավարարության կամ անբավարարության փաստի առկայությունը դիտարկվում է Երաշխավորման ֆոնդի մնացորդի նկատմամբ։ 
3. Որոշ հասկացությունների սահմանումներ հանվել են՝ դրանց հետ կապված կարգավորումների անհրաժեշտության վերացմամբ պայմանավորված, և տրվել են նոր հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են Երաշխավորման ֆոնդի միջոցները, Երաշխավորման ֆոնդի ներհոսքն ու արտահոսքը և այլն։ 
4. Երաշխավորման ֆոնդին վճարներ կատարելու պարտավորության խախտման համար ապահովագրական ընկերություններից տույժեր գանձելու իմպերատիվ դրույթը դարձվել է դիսպոզիտիվ՝ դրա կիրառման նպատակահարմարության հարցը թողնելով Բյուրոյի որոշմանը։ 
 Տեղեկացնում ենք նաև, որ կանոնների ինկորպորացված տարբերակները տեղադրված են Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։       

Թարմացվել է՝ 25.01.2022 15:52:17