Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 17.02.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2021թ-ի դեկտեմբերի 23-ի թիվ 47-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հունվարի 25-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի մարտի 1-ին ուժի մեջ կմտնեն Բոնուս-Մալուս համակարգի կիրառման կարգի և Բոնուս-Մալուս գործակիցների արժեքների վերաբերյալ փոփոխությունները։ 

Կանոններում փոփոխվել է ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունը, որի մանրամասների վերաբերյալ Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է հայտարարություն։ Կանոնների համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 17.02.2022 16:18:03