Կանոնների փոփոխության ներդրման մասին
04.04.2022
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թվականի փետրվարի 7-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) փոփոխությունների փուլային ներդրման շրջանակներում, համապատասխան տեխնիկական հնարավորու¬թյունների ներդրմամբ պայմանավորված, սույն թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ կմտնեն Կանոնների Հավելված 2.1-ով սահմանված որոշակի դրույթները։
Կանոններով սահմանվել է, որ ԱՊՊԱ վկայագիրը լրացնելիս նախքան ԱՊՊԱ վկայագրում ապահովադրի վերաբերյալ տվյալներ լրացնելն անհրաժեշտ է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցի գծով ԱՄՄՊ համակարգում ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
1) գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, եթե ավտոտրանսպորտային միջոցը սահմանված կարգով գրանցված է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։ Ընդ որում, «գրանցված է Հայաստանի Հանրապետությունում» տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է ընտրել նաև հետևյալ ենթատարբերակներից մեկը՝
ա. «Հաշվառված է Ճանապարհային ոստիկանությունում», եթե տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառված է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանության կողմից,
բ. «Հաշվառված չէ Ճանապարհային ոստիկանությունում» եթե տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանության կողմից:
2) գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում, եթե ավտոտրանսպորտային միջոցը սահմանված կարգով գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։ Ընդ որում, «գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում» տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է ընտրել նաև ստորև նշված ենթատարբերակներից մեկը՝
ա. «Օտարերկրյա հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոց»,
բ. «Օտարերկրյա տարանցիկ հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոց»,
գ. «Ժամանակավոր հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց»,
դ. «Տրանսպորտային միջոց առանց հաշվառման համարանիշի»։
Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։