Կանոնների փոփոխության ներդրման մասին 11.05.2022
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 20-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 3-ի 5.1-րդ սահմանված կարգավորումը։
Կանոնների փոփոխությամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցների գծով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարի հաշվարկման ժամանակ, որոնք պայմանագրի գործողության ընթացքում չեն օգտագործվելու տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, վերջին ԱՊՊԱ պայմանագրում կիրառված բազային ապահովագրավճարին գումարած 3000 ՀՀ դրամի փոխարեն որպես բազային ապահովագրավճարի առավելագույն չափ հիմք ընդունվի 41000 ՀՀ դրամը։
Ընդ որում, հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով սահմանվել են մի շարք զսպող մեխանիզմներ, որպեսզի այդպիսի տրանսպորտային միջոցների ներքո ընկնեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք իրապես փոխում են իրենց օգտագործման նպատակը:
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։