Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 23.05.2022 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 4-ի 6.1-րդ կետով սահմանված կարգավորումը` կապված ապահովադրի պահանջով Հավելված 3-ի 5.1-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հետ։ 

Կանոնների փոփոխությամբ սահմանվել է, որ այն ապահովադիրները, որոնք ունեն կնքված ԱՊՊԱ պայմանագիր և այդ պայմանագրի գործողության ընթացքում տրանսպորտային միջոցը չեն օգտագործելու տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, ապա կարող են վաղաժամկետ դադարեցնել արդեն իսկ կնքված պայմանագրի գործողությունը՝ չլրացած ժամկետի համար հետ ստանալով ամբողջ ապահովագրավճարը՝ առանց գործավարման ծախսերի պահման։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 23.05.2022 09:48:22