Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների ուժի մեջ մտնելու վերաբերյալ 24.05.2022 Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2022թ-ի մարտի 29-ի թիվ 7-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն թվականի ապրիլի 15-ին գրանցված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխություններից սույն թվականի հունիսի 1-ին ուժի մեջ կմտնեն 18-րդ կետի 2-րդ ենթակետի, 21-րդ և 47-րդ կետերում կատարված փոփոխությունները։ 

Սույն թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխություններն արտացոլված են RL 1-003 կանոններ հղմամբ, որտեղ գործող տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխություններն ընդգծված են։ 
Կանոնների փոփոխություններով որոշակիորեն խմբագրվել են կրկնակի փորձաքննության պատվեր ներկայացնելու ժամանակ փորձագետների ընտրության գործընթացում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) համար սահմանված պահանջները։ Մասնավորապես սահմանվել է, որ Բյուրոն կրկնակի փորձաքննության պատվեր չի կարող տրամադրել այն փորձագետին, ով գրավոր պարտավորություն չի ստանձնել առ այն, որ այսուհետ ձեռնպահ է մնալու տվյալ տեսակի առաջնային փորձաքննություն իրականացնելուց կամ պարտավորություն ստանձնելուց հետո փաստացի իրականացրել է այդպիսի փորձաքննություն՝ ներառյալ պարտավորության դադարեցման միջոցով։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 24.05.2022 15:30:18