Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո
EngRusArm
Օգտակար հղումներ
Հեռ.՝ (+374 11) 551755
Նորություններ

Կանոնների փոփոխության ներդրման մասին 06.06.2022 Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի կողմից 2021թ-ի մարտի 30-ի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2021թ-ի մայիսի 11-ին գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխություններից, սույն թվականի հունիսի 15-ին, տեխնիկական հնարավորու-թյունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի Կանոնների Հավելված 6.3-ին վերաբերող նշումներ և այլ պահանջների «Գործընթացի վերաբերյալ ընդհանուր պահանջներ» բաժնի «Ժ»-րդ կետով սահմանված կարգավորումը։ 

Կանոնների փոփոխությամբ սահմանվել է, որ օրենքով սահմանված հիմքերով ապահովագրական հատուցման գործընթացը կասեցնելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հատուցման գործընթացի մասնակիցներին ծանուցել այդ մասին, ինչպես նաև հաստատվել է նշված ծանուցման ստանդարտ տեքստը, որտեղ տուժողներին կներկայացվեն ապահովագրական հատուցման գործընթացի կասեցման կոնկրետ հիմքերը։ 
Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։

Թարմացվել է՝ 06.06.2022 12:45:51