Կանոնների փոփոխության ներդրման մասին
23.05.2022
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 4-ի 6.1-րդ կետով սահմանված կարգավորումը` կապված ապահովադրի պահանջով Հավելված 3-ի 5.1-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հետ։